INFOEXPERT_logo

ԻՆՖՈԷՔՍՊԵՐՏ

Ինֆոէքսպերտ ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին և մասնագիտացված է հաշվապահության,առևտրի կառավարման և ֆինանսական ոլորտների համար ծրագրերի ոլորտում: Ինֆոէքսպերտի ծառայություններից օգտվում են մի շարք խոշոր ընկերություններ, փոքր և միջին ձեռնարկություններ, զարգացման գործակալություններ, ինչպես նաև միջազգային ընկերությունների Հայասատանյան ներկայացուցիչներ:

Ընկերության արտադրանքը հիմնված է 1C համակարգի նորագույն կոնֆիգուրացիայի վրա, որը ամենալայն տարածում գտած հաշվապահական և ֆինանսական ծրագրային փաթեթն է ԱՊՀ տարածքում: Ինֆոէքսպերտը ապահովում է ծրագրերի նախագծման, մշակման, կիրառման և պահպանման լրիվ համապատասխանեցում պատվիրատուների պահանջներին: Ի լրումն դրա` համակարգի սպասարկումն ու պահպանումը ներառում են օգտագործողների ուսուցում, խորհրդատվության իրականացում, իսկ օրենսդրական փոփոխությունների դեպքում` ըստ պատվիրատուի պահանջի, ծրագրային փաթեթի ձևափոխում:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »