lite_soft_logo

«ԼայթՍոֆթ» ՍՊԸ

Ընկերությունը հիմադրվել է 2006թ.-ին և հիմնականում զբաղվում է ապահովագրական, ներդրումային և այլ ֆինանսական հաստատությունների գործունեության ավտոմատացման համար անհրաժեշտ ծրագրային համակարգերի մշակմամբ և սպասարկմամբ:
Թեև Ընկերությունը նախապես ստեղծվել էր տնտեսության որոշակի, մասնավորապես ապահովագրական ոլորտի ավտոմատացման նպատակով, սակայն կարճ ժամանակում հաջողել է հաստատուն տեղ զբաղեցնել ընդհանրապես ավտոմատացման համակարգերի մշակման և սպասարկման շուկայում, ինչի վառ ապացույցն է Ընկերության գործընկերների թվի տարեցտարի անշեղորեն ավելանալը:
Ընկերությունը 2009թ.-ից զբաղվում է տնտեսության նոր ճյուղերով, ինչպիսիք են տարաբնույթ ձեռնարկությունների համար ավտոմատացված համակարգերի մշակումը, պլաստիկ քարտերի տպագրությունն ու կոդավորումը, պլաստիկ քարտերի տպագրության համար անհրաժեշտ տպիչների և աքսեսուարների վաճառքը, ինտերնետային վեբ-կայքերի մշակումն ու ներդրումը (առաջարկվում է երեք տեսակի կայքերի պատրաստում` կայք-այցեքարտ, ինտերնետ-խանութներ, կորպորատիվ կայքեր):
Հայաստանի զարգացող շուկայի համար պարզապես անգերագնահատելի է ներդրումային քաղաքականության գրագետ և նպատակասլաց կիրարկումը, ինչի հաջողության փորձարկված գրավականն է «ԼայթՍոֆթ»-ի գործընկերը դառնալը: Ընկերության գործունեությունը, ինչպես կվկայեն արդեն իսկ մեզ հետ աշխատած մեր բազում գործընկերները, միանգամայն առարկայական հնարավորություն է ստեղծել ոչ միայն հայաստանյան շուկայի այդ հատվածը դարձնել առավել գործունակ և արդյունավետ, արդիական և մրցունակ, այլև միանշանակորեն նպաստել է նյութական խոշոր միջոցների և այնքան թանկ ժամանակի խնայմանը: Բացի այս ամենը՝ Ընկերության արտադրանքը ոչ միայն համապատասխանում է ժամանակի ամենախիստ պահանջներին, այլև իր բազմաբարդ էության մեջ՝ օգտվողի համար պարզեցված է մինչև ամենավերջին սահմանը. այսինքն՝ ավտոմատացում բառի բուն իմաստով: Մեր արտադրանքը ստեղծված է օգտագործողի աշխատանքը դյուրացնելու և նրան ժամանակի անիմաստ վատնումից ազատելու տրամաբանությամբ, ուստի գործում է հղումների հարուստ համակարգ, որը հնարավորություն կտա տեղեկատվությունը ստանալ և այն կիրառել անմիջապես, առանց ավելորդ դեգերումների:
«ԼայթՍոֆթ» ընկերությունում աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ, ովքեր ֆինանսական և բանկային համակարգերի ավտոմատացման մշակման և ծրագրային սպասարկման ծառայությունների մատուցման բազմամյա փորձ ունեն: Սա ևս այն բազում երաշխիքներից է, որն ապահովում է բարձրորակ և գերժամանակակից արտադրանք: Որպես ապացույց՝ միայն 2010թ.-ին, 2009-ի հետ բաղդատած, Ընկերության աշխատակիցների թիվն աճել է 3 անգամ, իսկ 2011-ի ընդամենն առաջին վեց ամիսներին՝ այն իր հերթին արդեն իսկ կրկնապատկվել է:
«ԼայթՍոֆթ» ընկերությունն իր հաճախորդներին դիտարկում է որպես գործընկեր: Մեր Ընկերության կարգախոսն է՝ «Մեզ հետ համագործակցելը Ձեր հաջողության մի մասն է»:

Արտոնագրված ծրագրերի վաճառք, Պլաստիկ քարտեր, Տպիչներ երաշխիքային սպասարկում և տպագրություն:

http://www.litesoft.am/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »