lanar_logo

ԼանԱր Սերվիս

Կառուցվածքային մալուխային համակարգերի (ԿՄՀ) համար անհրաժեշտ նյութերի և արքավորումների մատակարարում, ինչպես նաև ԿՄՀ տեղակայման գծով ուսուցում և տեխնիկական աջակցություն: Էլեկտրամոնտաժային սարքավորումների մատակարարում
Տվյալների մշակման կենտրոնների նախագծում, կառուցում և խորհրդատվություն,
Տվյալների պահպանման և արխիվացման համակարգերի նախագծում, կառուցում և խորհրդատվություն, վիրտուալիզացման համակարգերի նախագծում, ներդրում և սպասարկում, տեղեկատվական անվտանգության համակարգերի նախագծում, իրագործում և խորհրդատվություն, հեռախոսակապի և զանգերի մշակման կենտրոնների նախագծում, իրագործում և խորհրդատվություն, լիցենզիոն ծրագրային ապահովման մատակարարում, ներդրում և սպասարկում, բանկային սարքավորումների մատակարարում,
բիզնեսի ավտոմատացման լուծումներ, ՏՏ աութսորսինգ:

«ԼանԱր Սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ին: Ընկերությունն առաջարկում է ՏՏ ոլորտին վերաբերող ամբողջական լուծումներ՝ սկսած կազմակերպության համար պրոեկտային լուծումների մշակումից և ներդրումից, ՏՏ սարքավորումների և լիցենզիոն ծրագրային ապահովման մատակարարումից, դրանց տեղադրումից, կարգաբերումից մինչև դրանց աշխատանքի շարունակական վերահսկումը և սպասարկումը:
Մեր ընկերությունը հանդիսանում է «Molex PN», «ZPAS», «EFAPEL» ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում,ինչպես նաև «VMware», «HP», «Cisco», «NetApp», «Veeam», «Microsoft», «Symantec», «Red Hat» և մի շարք այլ առաջատար ՏՏ ընկերությունների գործընկերը: Molex -Էլեկտրոնային, էլեկտրական և օպտիկամալուխային բաղադրիչների և ԿՄՀ ոլորտում ՏՏ լուծումներ:
ZPAS - Էներգետիկայի և հեռահաղորդակցության համար պահարաններ և սարքավորումներ:
EFAPEL - Տուփախողովակներ և էլեկտրամոնտաժային սարքավորումներ:
HP - Սերվերային տեխնիկա, ակտիվ ցանցային սարքավորումներ:
VMware - Վիրտուալիզացման լուծումներ:

www.lanar.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »