ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

aua_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հիմնադրվել է 1991թ.` Հայ բարեգործական ընդհանուր միության, Կալիֆոռնիայի համալսարանի և ՀՀ կառավարության համագործակցության և աջակցության շնորհիվ: Դասերը սկսվել են սեպտեմբերի 23-ին` 101 ուսանողի մասնակցությամբ:

1992թ. ՀԱՀ-ի ուսանողների առաջին խումբն սկսեց իր ընտրած մասնագիտական դասընթացները` գործարարություն և կառավարում, արդյունաբերական ճարտարագիտություն և երկրաշարժակայուն ճարտարագիտություն բաժիններում: Ավելացան նոր բաժիններ և կենտրոններ, այդ թվում` շրջակա միջավայրի պահպանման հետազոտական կենտրոնը, ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնը, անգլերենը որպես օտար լեզու դասավանդման վկայագիր շնորհող ծրագիրը, գործարարության և հետազոտությունների զարգացման կենտրոնը և հատուկ դասընթացների ծրագիրը:

1994թ. հիմնադրվել է Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների քոլեջը, որն առաջարկում է քաղաքագիտության մագիստրոսի կոչում: 1995թ. Սկսվել է հանրային առողջապահության ծրագիրը` որպես վկայագիր շնորհող դասընթաց:

Իրավագիտության մագիստրոսի ծրագիրն աստիճանաբար վերաճել է իրավագիտական ֆակուլտետի: Ստեղծվել է իրավագիտական հետազոտությունների կենտրոնը՝ որպես իրավագիտության ֆակուլտետի բաղկացուցիչ։

Հանրային առողջապահության վկայագիր շնորհող ծրագիրն, ընդլայնվելով, վերածվել է լիարժեք հանրային առողջապահության մագիստրոսի կոչում շնորհող ծրագրի: Սկսվել է նոր՝ անգլերենը որպես օտար լեզու դասավանդման մագիստրոսի կոչում շնորհող ծրագիրը:

ՀԱՀ-ի կենտրոնում հիմնվել է Կարո Մեղրիկյանի անվան կանխարգելիչ ակնաբուժության ինստիտուտը: 2001թ. ճարտարագիտական բաժինը համալրվել է ևս մեկ՝ համակարգչի և տեղեկույթի գիտության մագիստրոսի կոչում շնորհող ծրագրով:

Անգլերենի ծրագրերի բաժնում հիմնադրվել է կիրառական լեզվաբանության և լեզվի ուսուցման հետազոտության և զարգացման կենտրոն:

http://www.aua.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »