Հիյթեգրիտի ՍՊԸ

իյթեգրիտի ՍՊԸ -ն 1998թ. հիմնված մասնավոր ընկերություն է Երևանում տեղակայված իր գլխամասային գրասենյակով: Այն ստեղծվել է P-Com Inc. ընկերության հետ համագործակցելու նպատակով: Երկար տարիներ այս ընկերության անձնակազմը մատուցել է ծրագրերի և համակարգչային սարքավորումների հետազոտման, նախագծման և խորհրդատվական ծառայություններ ԱՄՆ-ում` ունենալով երկարատև գործընկերային կապեր մի շարք այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են` WaveWireless Inc. (formerly P-Com), OmniTrust Inc. (formerly Probix), Phoenix Technologies LTD., Validity Sensors Inc. և Sevan Networks Inc.:
Ներկայումս Հիյթեգրիտի ՍՊԸ ընկերությունում աշխատում է շուրջ 30 ծրագրավորող և հետազոտող: Լինելով բծախնդիր ծրագրավորողներ ընտրելիս, մենք գտնում ենք հմուտ, նպատակասլաց և վստահելի մասնագետներ և թույլ ենք տալիս նրանցլավագույնս դրսևորելու իրենց ունակությունները: Մեր նվիրվածությունը համագործակցության գաղափարին հանգեցնում է գործընկերների հետ երկարատև հարաբերությունների հաստատման: Մեր հայաստանյան թիմը համալրում է Ձեր հետազոտման և նախագծման թիմը: Դրանից երկու կողմերն էլ շահում են, իսկ աութսորսինգի մեջ կարևորը հենց դա է:
Ծրագրերի նախագծման գործընթացի համար որդեգրելով CMMI տեխնոլոգիական հասունության մոդելը, և դրանք համապատասխանեցնելով հաճախորդների առանձնահատկություններին և պահանջմունքներին` Հիյթեգրիտի ընկերությունը մատուցում է ծրագրավորման և ծրագրերի կառավարման բարձրորակ ծառայություններ, այսպիսով օժանդակելով ընկերություններին իրենց ապրանքների ստեղծման գործընթացում` սկսած տարբեր մասերի ստեղծումից և ճարտարապետական դիզայնից, մինչև դրանց առաջին թողարկումը, պահպանումը և թարմացված տարբերակների թողարկումը: Մենք կարող ենք միջամտել ցանկացած փուլում և աշխատել կարճաժամկետ ծրագրի վրա, ինչպես նաև հատկացնել անձնակազմ Ձեր կազմակերպության հետ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու համար: Մեր ընկերության աշխատանքային լեզուն անգլերենն է. նախագծման բոլոր փաստաթղթերը և հաղորդակցումը անգլերենով են, իսկ մեր ծրագրավորողները վարժ տիրապետում են անգլերենին:
Ընկերության գործընկերներն են՝ Validity Sensors, Inc., Sevan Networks, TRIiS Solution, Phoenix Technologies, WaveWireless Inc., Nok Nok LABS,IDEX:

Ընկերությունը ունի ծրագրավորման և համակարգչային սարքավորումների մշակման, որակի ապահովման և տեխնիկական օժանդակության շատ հմուտ մասնագետներ, որոնք փորձառու են արտադրանքի ստեղծման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` կիրառական ծրագրեր, դրայվերներ, անվտանգության սարքերի և դրանց մասերի հավաքածու (PKI, IPSEC, PKCS), ցանցային արձանագրություններ (TCP/IP, IPX), իրական ժամանակում ներկառուցված համակարգեր, մասնագիտացված ինտեգրալ միկրոսխեմաների (ASIC) նախագծում, թվային պլատաներ, հաղորդակցման համակարգեր, ազդանշանների մշակում, անլար և շարժական սարքեր (IEEE 802.11/802.16): Ծրագրավորումը ներառում է C, C++, C#, Java, SQL, HTML/PHP/ASP, XML/XSL` .NET/Visual Studio, Windows, GNU/Linux, SunOS և Solaris, VxWorks,OpenBSD համակարգերում, բաց կոդավորմամբ և իրական ժամանակում ներկառուցվող սեփական միջավայրեր, ինչպես նաև ասեմբլերի լեզու BIOS-ի և ստորին մակարդակի այլ օպտիմալ արագագործ համակարգերի ու բաղադրիչների համար:

www.hitegrity.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »