«ՄԱԿԱԴԱՄԻԱՆ ԱՌ» ՓԲԸ

67

«ՄԱԿԱԴԱՄԻԱՆ ԱՌ» ՓԲԸ

Ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ի հոկտեմբերին` որպես նույնանուն կանադական ընկերության դուստր ընկերություն: Մակադամիան ԱՌ ընկերությունը ունիվերսալ ծրագրային արտադրանք ստեղծող ընկերություն է, որի գործընկերներն են ծրագրային արտադրանքի ստեղծմամբ և հների կատարելագործմամբ զբաղվող հյուսիսամերիկյան ընկերությունները:

Ընկերությունը

  • Նպաստում է գաղափարների ձևավորմանը ծրագրային արտադրանքի ստեղծման գործընթացում` իր հաճախորդների հետ համատեղ ստեղծելով և նորացնելով արտադրանք, որը լիովին բավարարում է վերջնական օգտագործողի պահանջները:
  • Ունի մեծ փորձ չուսումնասիրված ոլորտների և բարդ ծրագրերի իրականացման, ինչպիսին է օրինակ` 1.0 թողարկումը, ինչպես նաև նոր պլատֆորմների համար ծրագրերի մշակման և բետա տեխնոլոգիաների օգտագործման ասպարեզում:

Ընկերության կողմից ծրագրերի արտաքին տեսքի ձևավորումը և դրանց օգտագործման հարմարավետության և պարզության հետազոտությունների անցկացումը ապահովում է արտադրանքի արագ սպառումը նախատեսված օգտագործողների շրջանում:

Ընկերությունը պատրաստ է ներգրավվել ծրագրերի մշակման գործընթացի ցանկացած փուլում` անմիջապես բարձրացնելով դրանց մշակման արտադրողականությունը, ինչպես նաև այլ ընկերությունների տրամադրել իրենց  պահանջներին համապատասխանող ծրագրավորման ներուժ:

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »