ՄԱՐԳԱՍՈՖՏ ՔՈՐՓ.

margasoft_logo

«ՄԱՐԳԱՍՈՖԹ ՔՈՐՓ.» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՊԸ

Մարգասոֆտը զբաղվում է համակարգչային ծրագրերի մշակմամբ՝ ստեղծելով բիզնես գործընթացների ավտոմատացման և կառավարման եզակի հարմարեցված ծրագրեր։ Մենք ծրագրային տեխնոլոգիաների փորձագետներ ենք, ովքեր աշխատում են իրենց հաճախորդների հետ իբրև իրական գործընկերների հետ՝ հասկանալու համար նրանց բիզնես կարիքները և կառուցելու ծրագրային լուծումներ, որոնք հարմարեցված են նրանց յուրահատուկ կարիքներին։

Շուկան առաջնորդելու համար մեր գործընկերները բարձր աստիճանի ավտոմատացման, արդյունավետության և արտադրողականության կարիք ունեն։ Յուրաքանչյուր հաճախորդ առանձնահատուկ է մեզ համար, և մենք համոզված ենք, որ այն ծրագրային լուծումները, որ մենք տրամադրում ենք, կատարելապես համապատասխանում են նրանց նախընտրություններին, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ բիզնես նպատակներին։

Մարգասոֆտում մենք իրապես հավատում ենք ճկուն ծրագրավորման պրակտիկաներին։ Դրանք օգնում են մեզ ընդունել փոփոխությունը, ապահովել ամենաբարձր որակը թմային աշխատանքի ու փոխգործակցության միջոցով և ձևավորել իրական համագործակցություն մեր հաճախորդների հետ։ Մեզ համար ճկունությունը փոփոխության հրամայականն է։

Մարգասոֆտը հիմնադրվել է 2005 թվականին։ Մարգասոֆտը սկսել է իր գործունեությունը շուկայում՝ տրամադրելով ծրագրային մշակման և խորհրդատվության ծառայություններ խոշոր ֆինանսական կազմակերպություններին, ինչպիսիք են «Los Angeles City Employees Retirement Association»-ը, «Countrywide»-ը, «ITG»-ն, «Bank of America» և այլք։ Դրան զուգահեռ կազմակերպությունը մշակում էր «Margasoft Integrated Corporate Management Application»-ը, որը հայտնի է իբրև MICMA։ 2010 թվականից սկսած Մարգասոֆտը ստեղծում է Բիզնես Գործընթացի Ավտոմատացման Լուծումներ տարբեր ոլորտների համար՝ օգտագործելով MICMA-ն։

2012 թվականից սկսած Մարգասոֆտը մշակում է DataPlay համակարգը՝ ավտոմատացնելու հետազոտական ոլորտի գործընթացները։ DataPlay-ը տվյալների ներկայացման առցանց ինտեգրված ծրագիր է, որը ստեղծվել է՝ օգնելու հետազոտող մասնագետներին ուսումնասիրությունների տվյալների վերլուծության և ներկայացման պատրաստման գործընթացներում։

Մենք տրամադրում ենք ամբողջական ծրագրային լուծումներ փոքր բիզնեսներին և խոշոր ընկերություններին։ Յուրաքանչյուր ծրագրային լուծման իրականացման ժամանակ մենք համագործակցում ենք մեր հաճախորդների հետ՝ գտնելու մեր ծրագրային արտադրանքի լավագույն կիրառությունը։ Մենք ամբողջապես աջակցում ենք մեր արտադրանքներին՝ տրամադրելով ծրագրային անցումներ, բարելավումներ, փոխարկումներ և միգրացիոն ծառայություններ։ Մեր մասնագիտացման հիմքում ընկած է անցումային գործընթացից մինչև մեր ծրագրային արտադրանքի ամբողջական և լայնածավալ պլանավորումը, իրականացումն ու կառավարումը։

http://www.margasoft.com/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »