5846

ՄԵԼԻՆԵԹ

Ընկերությունը հիմնադրվել է 2007թ. հուլիսին: Ընկերության հիմնական նպատակն ի սկզբանե եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համալիր լուծումների առաջադրումն ու դրանց իրականացումը: Ընկերության խնդիրն է հաճախորդին տրամադրել հասանելի, արդյունավետ և որակյալ լուծումներ հեռահաղորդակցման և ցանցային տեխնոլոգիաների բնագավառում: Կազմակերպության անձնակազմը ունի համապատասխան բարձր տեխնիկական կրթություն,  մեծ պատասխանատվությամբ է վերաբերում իր աշխատանքին:

Արդյունքում «Մելինեթ» ՍՊԸ-ն սկսեց իր սերտ համագործակցությունը բազմաթիվ հզոր, համաշխարհային կազմակերպությունների հետ: «Մելինեթ» ՍՊԸ-ն  սերտ համագործակցություն է ծավալում «ԲՈՇ ՍԻՔՅՈՒՐԻԹԻ ՍԻՍԹԵՄՍ» ("BOSCH SECURITY SYSTEMS"), (Գերմանիա), «ԲՈՇ ՓԱՈՒԵՐ ԹՈՒԼԶ» ("BOSCH POWER TOOLS") (Գերմանիա), «ԹՈՒ-ԷՆ ՏԵԼԵՔՈՄՅՈՒՆԻՔԵՅՇՆ» ("2N TELEKOMUNIKACE") (Չեխիա), «ՆԵԹԱՓ» ("NETUP") (Ռուսաստան, «ԷԼ-ՋԻ-ՆՈՌՏԵԼ» ("LG-NORTEL") (Հարավային Կորեա - Կանադա) և հանդիսանում է վերջիններիս  գլխավոր գործարքառուն, հանդիսանում է «ՊՈԼԻՔՈՄ» ("POLYCOM") (ԱՄՆ) կազմակերպության վկայագրված գործընկերը և «ՏԱՅԿՈ ԷԼԵԿՏՐՈՆԻԿՍ/ԷՅ-ԷՄ-ՓԻ ՆԵՏԿՈՆԵԿՏ» ("TYCO ELECTRONICS/AMP NETCONNECT") (ԱՄՆ) ռազմավարական գործընկերն ու տեղադրողը: «Մելինեթ» ՍՊԸ-ը համագործակցում է նաև «ՆԵԹԹՈՒՖՈՆ ԻՆՔՈՐՊՈՐԵՅՇՆ» ("NET2PHONE INCORPORATION") (ԱՄՆ) կազմակերպութան հետ:

«Մելինեթ» ՍՊԸ-ն իր հաճախորդին առաջարկում է ծառայությունների հետևյալ ցանկը`

  • Բջջային մինիհեռախոսակայաների, ներկրում, դրանց տեղադրում, կարգաբերում, սպասարկում
  • Համակարգչային, հեռախոսային տեղական և գլոբալ ցանցերի նախագծում, կառուցում, տեխնիկական սպասրկում
  • Օպտիկամանրաթելային ցանցեր նախագծում և կառուցում
  • Խորհրդատվություն հեռահաղորդակցման բնագավառում
  • Տեսահսկման համակարգերի տեղադրում
  • Հակահրդեհային համակարգերի տեղադրում
  • Մուտքի հսկման համակարգերի տեղադրում
  • Անվտանգության ազդանշանման համակարգերի տեղադրում
  • Վթարային արձագանքման համակարգերի տեղադրում
  • Աուդիո-վիդեո կոնֆերենս համակարգերի տեղադրում
  • Համակարգչային և հեռախոսային ցանցերի կառուցում (ակտիվ և պասսիվ),
  • Կոնֆերենս-սրահների կառուցում
  • Կապի մալուխային ցանցերի  տեղակայում
  • Գործիքներ` ալմաստային, կարծր համաձուլվածքների մշակման համար
  • Գործիքներ` ձեռքի, մետաղահատ, շինարարական, օդաճնշական

Իր գոյության փոքր ժամանակահատվածում Մելինեթ ՍՊԸ-ի պատվիրատուներ են դարձել`

  • ՀՀ Կենտրոնական Բանկ
  • "Պրո Կրեդիտ Բանկ" ՓԲԸ
  • "Ինեկոբանկ" ՓԲԸ
  • "ՄԱՊ" ՓԲԸ
  • "Ամերիա" ՓԲԸ
  • "Գրեյթ Վելլի" Հ/Ձ ՍՊԸ
  • "Ցիտադել" բիզնես կենտրոն
  • "ՇԱՆԹ" հեռուստաընկերություն
  • Արմենիա Հանրապետական Բժշկական կենտրոն
  • "Սենթրալ Սթեյշն" ՍՊԸ
  • "Մոսկվայի կրթամշակութային տուն Երևանում"
  • "Ադամիում" ՍՊԸ
  • ՎԷՄ ԲՀԿ
  • ԱՅԲ կրթական հիմնադրամ
  • "Նյումերիքլ" ՓԲԸ
  • "Կուբիսիս" ՓԲԸ
  • "Տեխնկական անվտանգության ազգային կենտրոն" ՊՈԱԿ
  • "Այ Էֆ Ի ԷՍ" Հայաստանյան մասնաճյուղ
  • "ԱռԷներջի" ՍՊԸ
  • "Դեպի Հայք" հիմնադրամ
  • "ԷԻՍ ԼՏԴ" ՍՊԸ
  • "Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր" ՓԲԸ

http://www.melinet.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »