Logo TRANSPARENT

ՄԵՐ ՍՈՖԹ (MER SOFT)

«Մեր Սոֆթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ: Տարիների բարեհաջող գործունեության արդյունքում իր ուրույն տեղն է գրավել, որպես ծրագրային ապահովում ստեղծող ընկերություն: Մենք ավտոմատացնում ենք մեր հաճախորդների բիզնես գործընթացները իրենց յուրահատուկ գործելավոճի համաձայն:
Ընկերությունը պատվիրատուին տրամադրում է որակյալ ծրագրային ապահովում՝ գործունեության առավել խճճված եւ ժամանակատար աշխատանքները պարզեցնելու համար, նախապես մանրամասն հետազոտելով պատվիրատուի պահանջները, բիզնես գործընթացները: Ընկերության ծրագրային ապահովման շնորհիվ պատվիրատուն կարողանում է զգալիորեն տնտեսել իր ծախսերը, բարձրացնել եկամուտը, օգտագործել  հսկողության լծակները եւ վերլուծական գործիքները:

Ընկերության կողմից մշակած ծրագրերն են՝
- Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կարգավորման համակարգ
- Աշխատակազմի կառավարման համակարգ
- Դեղատան կառավարման համակարգ
- Առեւտրի/պատվերների կառավարման համակարգ
- Ատամնաբուժարանի կառավարման համակարգ
- Հյուրանոցի կառավարման համակարգ
- Ռեստորանի կառավարման համակարգ
- Աշխատաժամանակի հաշվառում

Մեր սոֆթի թիմը խորապես մասնագիտացված է հետեւյալ ոլորտներում՝

Ծրագրավորման լեզուներ՝
§ C/C++, C#, J#, VB.NET, PHP, Java, HTML(5), CSS, JavaScript, SQL
Վեբ տեխնոլոգիաներ՝
§ ASP.NET, MVC, jQuery, AJAX, WCF, JSP/Servlets, JSTL, Struts, JSF, JBoss RichFaces, PHP
Windows-based տեխնոլոգիաներ՝
§ Windows forms, WPF
ORM:
§ ADO.NET, Entity Framework, Hibernate
Տվյալների շտեմարաններ եւ տեխնոլոգիաներ՝
§ MS SQL Server, MySQL, Sybase, DB2, Hypersonic SQL, JDBC, EJB, MS Access
Հաշվետվություններ՝
§ Microsoft Reporting, Crystal Reports, Fast Reports
CMS:
§ SharePoint, Nivel Media, DotNetNuke, Drupal, Joomla, Magento, WordPress

http://www.mersoft.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »