microring_logo

Միկրորինգ ՍՊԸ

«Միկրորինգ» ՍՊԸ-ն այն եզակի ընկերություններից է, որը, հիմնադրվելով 1990թ-ին, տարեցտարի ընդլայնել է իր գրծունեությունը և ձեռք բերել հանրաճանաչ գործընկերներ:

Ընկերությունն առաջարկում է ապրանքների և ծառայությունների լայն շրջանակ՝

  • Սերվերներ
  • Անխափան սնուցման սարքեր
  • Արխիվացման համակարգեր
  • Ակտիվ և պասիվ ցանցային սարքավորումներ
  • Անհատական և դյուրակիր համակարգիչներ
  • Համակարգիչներ արդյունաբերական և ագրեսիվ միջավայրում աշխատելու համար
  • Տպող և պատճենահանող սարքավորումներ
  • Սարքավորումներ և լուծումներ տվյալների մշակման կենտրոնների համար
  • Համակարգեր տվյալների անվտանգությունն ապահովելու համար
  • Ծրագրային ապահովման փաթեթներ
  • Բանկային սարքավորումներ
  • GIS համակարգեր և այլն:

«Միկրորինգ» ՍՊԸ-ն այժմ համագործակցում է այնպիսի հանրաճանաչ ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Oracle, Apple, Hewlett Packard, Cisco, Juniper, Schneider Electric, Supermicro, HID, AVAYA, Delta,Tripp-Lite,ESRI, Zebra, PNY, Gembird, Wilk Electronik, Zixel, Netis, ViewSonic, Platan, Check Point, Mustek, Plustek, Assmann, Riverbed, Brother, Legrand և այլն:Այս ցանկը անընդհատ համալրվում է ընկերություններով, որոնք աչքի են ընկնում իրենց նորարարություններով:

Ներկայումս «Միկրորինգ» ՍՊԸ-ն համագործակցում է IPC2U Group-ի հետ, որի կազմի մեջ համախմբվել են աշխարհի 22 ուժեղագույն ընկերություններ, որոնք արդյունաբերական ձեռնարկությունների համար նախագծում և արտադրում են համակարգիչներ` արդյունաբերական և ագրեսիվ միջավայրում աշխատելու համար, ցանցային սարքավորումներ, տվիչներ և այլ մի շարք անհրաժեշտ սարքավորումներ:

Մենք համագործակցում ենք DATA+,ACCO BRANDS,RRC, Netwell ֆիրմաների և նրանց վենդորների հետ՝ Motorola, McAffe, Infoprint, EMC,Nortel,Imperva, NetApp, ADVA Optical Networking և այլն, որոնք առաջարկում են արդիական լուծումներ, սարքավորումներ, հակավիրուսային ծրագրեր և այլ ծրագրային ապահովումներ` նախատեսված`հեռահաղորդակցական ընկերությունների, ինտերետ-ծառայությունների մատակարարների և բանկերի համար:

«Միկրորինգ» ՍՊԸ-ի հրավերով առաջին անգամ Հայաստանում իրենց արտադրանքն են ներկայացրել այնպիսի հանրաճանաչ ընկերություններ, ինչպիսիք են՝ Informix, NCR, SUN, Microsystem, Novell, Cisco, 3Com, Juniper, ESRI, ERDAS, AVAYA, Zixel, Ceck Point և այլն:

«Միկրորինգ» ՍՊԸ-ն իր հաճախորդներին մշտապես իրազեկում է GIS, օպերացիոն, կառավարման, հակավիրուսային և այլ համակարգերի վերջին նորույթների մասին:

Ընկերությունն իրականացնում է իր վաճառքը ինչպես Երևանում, այնպես էլ մի շարք մարզերում:

http://www.microring.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »