ՅՈՒՆԱՅԹԻԴ ՖԱԿՏՈՐՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ

United Factors_logo

ՅՈՒՆԱՅԹԻԴ ՖԱԿՏՈՐՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Ընկերությունը 2000-ից գործում է ֆակտորինգային և գործարար լուծումների շուկայում՝ ֆակտորինգի ոլորտում: 2004-ից ընկերությունը փոխել է իր պրոֆիլը և սկսել տրամադրել "Debt Collection" ծառայություններ և Ռիսկերի կառավարման ծառայություններ (առանց ֆինանսավորման), ինչպես նաև խորհրդատվություն Ֆակտորինգի ոլորտում:
«United Factors Group» ՍՊԸ-ն տրամադրում է բիզնես լուծումներ /ծրագրային ապահովում, ռիսկերի կառավարում ու մոնիտորինգի ծառայություններ/ ֆակտորինիգի բնագավառի համար:

«United Factors Group» ՍՊԸ-ն առաջարկում է ընկերություններին աշխատանքային հոսքերի կառավարումը և առօրյա գործառնական պրոցեսների ամբողջական վերահսկումը օպտիմալացնելու, ինչպես նաև իրական ժամանակային ռեժիմով տեղեկատվության հասանելիությունն ապահովելու հնարավորություններ: Ընկերության կողմից առաջարկվող ռիսկերի մոնիտnրինգի և կառավարման լուծումները ապահովում են ամուր հիմք` ռիսկերի կառավարման գործառնությունների իրականացման համար:

Այս պահին «United Factors Group» ՍՊԸ-ն առաջատար դիրք է գրավում ԱՊՀ երկրների տարածքում, որը մասնագիտացված է ֆակտորինգի ոլորտում բիզնես լուծումներ մշակելու և առաջարկելու բնագավառում:

Ապրանքներ և ծառայություններ`
• Ֆակտորինգի ավտոմատացված կառավարման համակարգ` UFSoft
• Խորհրդատվություն ֆակտորինգի, ռիսկերի մոնիտորինգի և կառավարման ոլորտում
Նախքան ծրագրային ապահովման տեղադրումը` ընկերությունը հարմարեցնում է նշված բոլոր ապրանքները կոնկրետ հաճախորդի կարիքներին: Այս մոտեցումը թույլ է տալիս ունենալ առավելագույն ձևով հարմարեցված համակարգ:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »