Unicomp

ՅՈՒՆԻՔՈՄՓ

Ընկերությունը հիմնադրվել է 1996թ․-ին։ Այն ոչ միայն հավաքում, վաճառում և վերանորոգում է համակարգիչներ, այլև առաջարկում է պատրաստի ՏՏ լուծումներ` համակարգիչ + ծրագրային ապահովում + սպասարկում, օրինակ` էլ-կառավարություն, էլ-բիզնես, էլ-կրթություն և այլն:

Գործունեություն`

  • Համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովումների մատակարարում
  • Տվյալների Կենտրոնների (Data Centers), Ձեռնարկության ՏՏ ենքակառուցվածքների (Enterprise IT Infrastructures) նախագծում, տեղադրում, անսարքությունների վերացում և մոնիտորինգ
  • Ցանցերի նախագծում, տեղադրում, անսարքությունների/խափանումների վերացում և մոնիտորինգ
  • «Յունիքոմփ» սերվերների, անհատական համակարգիչների և նոութ-բուքերի հավաքում
  • Համակարգչային սարքավորումների, ծրագրային ապահովման անսարքությունների վերացում, մոնիտորինգ և նորոգում
  • Կառավարվող ծառայություններ
  • Մասնագիտական խորհրդատվություն
  • Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:

Ընկերությանը շնորհվել է ԻՍՕ-9001 որակի միջազգային ստանդարտների համապատասխանության վկայագիր` համակարգիչների, սերվերների և շարժական համակարգերի հավաքման, տեղադրման, վաճառքի, սպասարկման ու նորոգման, ինչպես նաև ամբողջական ՏՏ լուծումների, տեղային (LAN), գլոբալ (WAN) և կլաստերային համակարգերի տեղադրման և սպասարկման ոլորտում որակի կառավարման համապատասխանություն հավաստագրելու համար:

«Յունիքոմփ»-ի գործընկերներն են միջազգային այնպիսի ճանաչված ընկերությունները, ինչպիսիք են` Intel (Channel Premier Partner), HP (Արտոնյալ գործընկեր, Լիազորված սպասարկման կենտրոն), Cisco Systems, Microsoft, HTC, APC, TRIPP LITE, Kyocera Mita, Tyco Electronics, Mita Cabling և այլն:

«Յունիքոմփ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հիմնադիր անդամ, Ամերիկայի Առևտրի պալատի հայաստանյան մասնաճյուղի անդամ (AmCHam), ՀՀ Առևտրի պալատի Երևանի մասնաճյուղի անդամ, Հայաստանի գործարարների միության անդամ, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) անդամ:

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »