ucom_logo

«ՅՈՒՔՈՄ» ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Առաքելությունը
Յուքոմը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: Ընկերության առաքելությունն է ստեղծել կայուն ցանց, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ստանա օգտվել լավագույն որակի ծառայություններից` մատչելի գնով: Լինելով հայկական ընկերություն, Յուքոմը հնարավորություն ունի լիարժեք հասկանալ և վերլուծել շուկայի աճի պոտենցիալը: Համագործակցելով Ericsson համաշխարհային գերհզոր ընկերության հետ` ընկերությունը առաջարկում է ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն լուծումներից մեկը, որպեսզի բավարարի իր բաժանորդների պահանջները:
Յուքոմ` խոշոր ներդրումներ, լավագույն սարքավորումներ, ագրեսիվ նպատակներ, մատչելի գներ: Ընկերությունը կառուցում է մի ցանց, որը տարիներ շարունակ կծառայի իր բաժանորդներին:

Երեքը մեկում ծառայության տեխնոլոգիան
Երեքը մեկում ծառայության տեխնոլոգիան վերաբերվում է միաժամանակ 3 ծառայության մատուցմանը` 1 կապուղու միջոցով: Երեքը մեկում ծառայությունը ներառում է գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Յուքոմը առաջին և դեռևս միակ հայաստանյան ընկերությունն է, որ առաջարկում է Երեքը մեկում ծառայությունները օպտիկամանրաթելային լուծման հիման վրա:

Օպտիկամանրաթելային մալուխը գալիս է Ձեր տուն
Ինչպե՞ս է Երեքը Մեկում ծառայությունը հասնում Ձեզ: Ընկերության ցանցը ամբողջությամբ կառուցված է օպտիկամանրաթելային մալուխից, որը ապահովում է ինֆորմացիայի զրոյական կորուստ, քանի որ Յուքոմը առաջարկում է գոյություն ունեցող լավագույն լուծումը - FTTH (Օպտիկա դեպի Ձեր տուն): Օպտիկամանրաթելը շատ ավելի արագ և ապահով է պղնձի մետաղալարից, քանի որ այն օգտագործում է լույս տեղեկություններ ուղարկելու համար: Գիգաբիթ պասիվ օպտիկական ցանցը ենթադրում է էլեկտրականություն բացակայություն, մինչ այն հասնում է վերջնական նպատակակետ` Ձեր բնակարան կամ գրասենյակ: Ձեր բնակարանում կամ գրասենյակում օպտիկական սիգնալը վերափոխվում է հատուկ «Էրիքսոն» սարքավորումների օգնությամբ և Ձեզ տալիս է միանգամից 3 բարձրորակ ծառայություն. լայնաշերտ ինտերնետ, IP հեռուստատեսությանը եւ թվային հեռախոսակապ:

https://ucom.am

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »