Rostelecom_logo

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին:
2012թ. փետրվարին ընկերությունը դարձել է «Ռոստելեկոմ» խմբի անդամ:
2012թ. դեկտեմբերի 18-ից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն ՀՀ-ում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն:
Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ Ռոստելեկոմը Հայաստանում մատուցում է Ֆիքսված հեռախոսակապի, Ինտերնետ հասանելիության և նոր սերնդի IP հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար:
2012-2013թթ. ընկերության կողմից խոշոր ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ: Իրականացված ներդրումների շնորհիվ հաջողությամբ գործարկվեց «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում:
2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր:
Ռոստելեկոմի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով Ռոստելեկոմի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերությունը Երևան քաղաքում կառուցել է 40 ԳԲ/վ արագությամբ ցանց, որը ծածկում է բոլոր վարչական շրջանները և ունի օղակաձև կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անխափան ու գերարագ ինտերնետ ողջ քաղաքում:
Ռոստելեկոմի կորպորատիվ հաճախորդների թվում են բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, բանկեր և ֆինանսական կառույցներ, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ:

http://www.rtarmenia.am
http://www.rostelecomarmenia.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »