radinet_logo

Ռեդինետ ՓԲԸ

Ընկերությունը մատուցում է օպերատորական ցանցերի, օպտիկամանրաթելային ենթակառուցվածքների կառուցման ծառայությունների լայն շրջանակ բջջային, լարային օպերատորների, Ինտերնետ և հանրային ծառայություններ մատուցողներ ընկերությունների համար: Հեռահաղորդակցության ինտեգրման ծառայությունները ներառում են ցանցերի նախագծում, շինարարություն, շահագործման հանձնում և առկա ցանցերի սպասարկում:

Հիմնադրվել է 2001 թվականին, հանդիսանում է Հայաստանի, Վրաստանի և տարածաշրջանի հեռահաղորդակցության շուկաներում գործող առաջատար համակարգային ինտեգրատոր ընկերություն է: Ստացել է ISO 9001:2008, ISO 14001:2004, ISO 27001:2005 հավաստագրեր: Միջազգային մատակարար հանրության հետ հաստատված պաշտոնական գործընկերությունը (Alcatel-Lucent, Ericsson, Nokia-Siemens Networks, Iskratel, Huawei Technologies, ZTE Corporation, Alvarion, Edge-Core Networks, RAD Data Communication, RADcom, GenPower, Eltek, EnerSys, Corning, McAfee, CyberArk և այլ) «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ին հնարավորություն ընձեռեց շուկա ներմուծելու ՏՏ անվտանգության, տվյալների կենտրոնների, կորպորատիվ ՏՏ լուծումների, օպերատորական դասի էներգասնուցման համակարգերի, հովացման և օդափոխման լուծումների ծառայություններ և սարքավորումներ: “Ռեդինետ” ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի՝

- Կապի լիցենզավորված օպերատորների համար բջջային, ռադիո-ռելեային, օպտիկա-մանրաթելային ցանցերի կառուցող, համակարգերի ինտեգրող և սպասարկող գործընկեր,
- ՏՏ անվտանգության կորպորատիվ լուծումների մատակարար տարածաշրջանում,
- Ցանցային սարքավորումների, FTTx և “3-ը մեկում” (3Play) հասանելիության ցանցերի շինարար և սարքավորումների մատակարար,
- Բլեյդային սերվերների (տվյալների շտեմարանային կենտրոնների և բազաների համար) մատակարար, Տվյալների կենտրոնների “բանալու ներքո” պայմանով կառուցող և սպասարկող,
- Անխափան, ռեզերվային և վերականգնողական էլեկտրասնուցման համակարգերի և սարքավորումների, ներառյալ դիզելային գեներատորների մատակարար (Telecom grade AC/DC main and backup powering solutions, UPSs, Batteries);
- Օպտիկա-մանրաթելային ցանցերի/համակարգերի շինարար և ՕՄ ակսեսուարների մատակարար:

http://www.redinet.am/

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »