logo_-_120_x_120_400x400

ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ ՍՊԸ

Ընկերությունը տրամադրում է անվտանգության ամբողջական լուծումներ յուրաքանչյուր չափի կազմակերպության համար: Մեր անվտանգության մասնագետները դիտարկում են Ձեր անհատական կարիքներն ու տրամադրում Ձեր բիզնեսի համար լավագույն լուծումները: Մեր բազմակողմանի լուծումները կապված ծառայությունների և տեխնոլոգիաների հետ թույլ են տալիս ճանաչելու «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը որպես անվտանգության մեջ առաջատար:

Անվտանգության հետ կապված ռիսկերի վերահսկման և կարգավորման ծառայությունը կօգնի գնահատել Ձեր գործող անվտանգության մեթոդները, կհոգա բիզնեսի կարիքները և կնպաստի ավելի արագ հասնել Ձեր նպատակին: Մեր փորձառու մասնագետները Ձեզ կօգնեն ճիշտ գնահատել անվտանգության ոլորտի ռիսկերը և լինել տեղեկացված: Մենք ունենք ծառայությունների լայն շրջանակ` բիզնեսի անվտանգության մակարդակի փորձարկումից և կարգավորումից մինչև անվտանգության վերապատրաստում և դասընթացներ:

Մեր նպատակն է փոխել ավանդական, ձեռքով կատարվող աշխատանքները: Անվտանգության ծառայությունների, համաշխարհային լավագույն մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ամբողջական, բայց անհատական լուծումներ տալ Ձեր խնդիրներին: Այս լուծումների շնորհիվ մեր պատվիրատուները կկարողանան հաղթահարել շուկայում ձևավորվող և զարգացող անվտանգության ռիսկերը:

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը հեղինակություն է ձեռք բերել պետական հաստատությունների, ֆինանսական ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու շնորհիվ` նրանց ապահովելով բարձրորակ և պրոֆեսիոնալ լուծումներ: Կենտրոնանալով զուտ կիբեր անվ+B2տանգության, ինֆորմացիոն ապահովության, տեխնոլոգիական ռիսկերի և անվտանգ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա` ձգտում է բացահայտել Ձեր կազմակերպությանը սպառնացող վտանգները, իրականացնել կառավարման արդյունավետ համակարգ, որը հիմնված կլինի լավագույն փորձի վրա:
Լինեք պետական, թե հասարակական կազմակերպություն, Դուք ստանում եք նորագույն ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` Ձեր ընթացիկ բիզնեսի դժվար խնդիրները լուծելու և հիմնական առաքելությունն իրականացնելու համար: ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝
1. Լավագույն նորաստեղծ ընկերություն մոբայլ տեխնոլոգիաներում մրցանակ, IBM Company, Մարտ 28, 2014
2. Միջազգային աստղ որակի առաջատար մրցանակ, Business Initiative Directions, Հունիս 25, 2012
3. Լավագույն մոբայլ լուծում մրցանակ, Hacks/Hackers, Դեկտեմբեր 21, 2011

Ընկերության ծառայություններն են՝

  • Վեբ-կայքերի Ներթափանցման Փորձարկում
  • Ցանցերի Խոցելիության Գնահատում
  • Ցանցերի Ներթափանցման Փորձարկում
  • Անվտանգության Խորհրդատվություն
  • Բաց Կոդի Աուդիտ
  • Համակարգչատեխնիկական Փորձաքննություն
  • Դասընթացներ
  • Աջակցություն

http://www.cybergates.org/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »