«ՍաութԹեք Քընսալտինգ, Ինկ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղ

STConsulting-Logo

«ՍաութԹեք Քընսալտինգ, Ինկ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղ

 Կազմակերպությունը համալրված է բարձրակարգ և փորձառու մասնագետներով, նախագծի ղեկավարներ, ծրագրավորողներ, տեստավորողներ, տեխնիկական փաստաթղթերի ստեղծողներ, արխիվացում կազմակերպող մասնագետներ և այլն:
"ՍաութԹեք Քընսալտինգ, Ինկ." կազմակերպության ծրագրային արտադրանքը նախագծված է հաշվի առնելով պետական և ոչ պետական կազմակերպությունների աշխատանքային գործընթացների նկատմամբ դրվող պահանջների յուրահատկությունները: Այդ ծրագրերը ստեղծված են մարզային հաշվառման կազմակերպությունների (County Recorders), մարզային գրանցման կազմակերպությունների (County Clerks), մարզային ղեկավարների նիստերի (Clerk of the Board of Supervisors), ընտրական հանձնաժողովների (Election Officials) և քաղաքային գրանցման կազմակերպությունների (City Clerks) համար:
Յուրաքանչյուր համակարգ մշակվում է ելնելով պատվիրատուի անհատական պահանջներից, և վերջնական լուծումը կարող է ձևավորվել յուրաքանչյուր գործակալության անհատական պահանջներին համապատասխան:Համակարգերը բարելավում են հասարակությանը մատուցվող ծառայությունների որակը` կրճատելով տվյալների մուտքագրման համար ծախսվող ժամանակը, արագացնում են գոյություն ունեցող գրանցումների որոնումը և ծանուցումների գործընթացը: "ՍաութԹեք Քընսալտինգ, Ինկ." կազմակերպությունը ապահովում է բարձրակարգ ծառայություններ` համակարգի վերլուծություն, համակարգի նախագծում, ծարագրավորում, տվյալների վերակառուցում, տեստավորում, տեխնիկական փաստաթղթերի ստեղծում, համակարգի ղեկավարում և պատվիրատուի ուսուցում, տեխնիկական ապահովում և ծրագրային օժանդակության ծառայություններ:
Արտադրանքի նոր հնարավորությունները և պարբերաբար համապատասխան համալրումները ապահովում են ֆինանսական ներդրումների պաշտպանությունը: "ՍաութԹեք Քընսալտինգ, Ինկ." կազմակերպությունը առաջարկում է տեղական կառավարման փորձի և բարձր տեխնիկական գիտելիքների յուրահատուկ համատեղում: Մենք հավատում ենք, որ մեր փորձառությունն ու վերջնական նախագծի յուրահատկությունը բավարարում են "ՍաութԹեք Քընսալտինգ, Ինկ." կազմակերպության պատվիրատուների անհատական պահանջները և առանձնացնում են մեզ մնացած էլեկտրոնային կառավարման ծրագրեր ստեղծողներից:

http://www.southtech.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »