Սեվեն Սմարթս ՍՊԸ

Seven-Smarts-logo

Սեվեն Սմարթս ՍՊԸ

 Սեվեն Սմարթս ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին և զբաղվում է բիզնես լուծումները ավտոմատացնող համակարգերի, բջջային հավելվածների նախագծմամբ և իրականացմամբ։
Սեվեն Սմարթսի հաճախորդների զգալի մասը Ամերիկյան կազմակերպություններ են, որոնց համար նախագծվել, մշակվել և այժմ էլ սպասարկվում են ատամնաբուժական կլինիկաների ցանցերի կառավարման համակարգ, առցանց դասընթացների կառավարման համակարգ, սոցիալական հարթակ՝ նախատեսված մարզիկների համար։ Հայաստանում ընկերությունը ներդրել է առցանց դասընթացների կառավարման համակարգ ՎՏԲ Հայաստան բանկում և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ՝ Սթար սուպերմարկետների ցանցում։
Ընկերությունն այժմ ունի 25 աշխատակից՝ մեծ մասամբ մագիստրոսներ և գիտությունների թեկնածուներ։ Թիմը այժմ ինտենսիվ աշխատում է Localz բջջային հավելվածի վրա։ Localz-ը օնլայն հարթակ է, որը հնարավորություն է տալիս տուրիստին կազմակերպել տուրը իրեն հարմար ժամանակ, իր նախընտրած ուղղություններով և իր իսկ ընտրած էքսկուրսավարի հետ միասին։ Հավելվածը կթողարկվի 2015թ.-ի դեկտեմբեր ամսին։

http://www.7smarts.com/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »