64

ՍԻՍՏՐՈՏԵԽ ՍՊԸ (SYSTROTECH LLC)

Ընկերությունը հիմնադրվել է 2001թ. և բիզնես լուծումներ տրամադրող ընկերություն է: Ընկերությունը միջազգային ճանաչում ստացած Sage Accpac բիզնես ծրագրային ապահովման փաթեթներ, հարակից ապրանքներ և լուծումներ վերավաճառող կազմակերպություն է: Sage Accpac-ը մրցանակների արժանացած հաշվապահական համալիր լուծում է բոլոր ընկերությունների համար` անկախ դրանց չափից: Այն տրամադրում է ամբողջությամբ ինտեգրված ծրագրեր, որոնք նախատեսված են ներկայիս բիզնեսի կարևորագույն կարիքները բավարարելու համար: Աշխարհի ավելի քան 550 000 ընկերություններ ընտրել են Sage Accpac -ը:

Մեր կարգախոսն է` Որակ և Ժամկետ (QoT). մենք ստանձնում ենք ապրանքը պատշաճ որակով և սահմանված ժամկետում առաքելու պարտավորությունը: Ընկերության աշխատակազմը բաղկացած է Sage Accpac-ի կողմից հավաստագրված խորհրդատուներից և «Microsoft»-ի կողմից վկայագրված ծրագրային ապահովման մշակողներից:

«SystroTech»-ն առաջարկում է ընկերության կողմից վաճառվող բոլոր ապրանքների ամբողջական սպասարկում, ներառյալ`

.Հաճախորդ ընկերության նկարագրի, պահանջների, ենթակառուցվածքի և տեղեկատվության հոսքի կարիքի վերլուծություն,
.Նախքան վաճառքը` հաճախորդ ընկերության ղեկավարների և աշխատակազմի համար ապրանքի ներկայացում (շնորհանդեսի կազմակերպում),
.Աջակցություն քիչ ծախսատար և արդյունավետ բիզնես լուծում մշակելու գործում` հաճախորդի կոնկրետ կարիքները առավելագույնս բավարարելու նպատակով,
.Ապրանքների տեղադրում տվյալ ընկերությունում,
.Հաճախորդի աշխատակազմի լրիվ ուսուցում` ապրանքի հետագա շահագործման համար,
.Իրագործում տվյալ ընկերությունում,
.Ընթացիկ սպասարկում, մշակում և հաշվետվությունների տեղայնացում,
.BestPractices@Accpac` Լուծումների ներդրման համար ընկերության կողմից մշակված (Systronics for Solutions Implementation) հատուկ մեթոդաբանության ներկայացում` ամբողջությամբ փաստաթղթավորված գործընթացներով և ընթացակարգերով,
.Տվյալ հաճախորդի համար հատուկ փաստաթղթերի կազմում` տեղակայման ներկա տվյալների, կոնֆիգուրացիայի և ՏՏ ենթակառուցվածքի հիման վրա:
Ընկերությունն առաջարկում է ինչպես հաճախորդի հատուկ պատվերով, այնպես էլ էքսկլյուզիվ ծրագրերի մշակում: Մենք տրամադրում ենք նախագծային, փաստաթղթային, գործարկման, ուսուցման և ընթացիկ սպասարկման ծառայություններ հաճախորդի պատվերով մշակված ծրագրային ապահովում բիզնեսի տարբեր ոլորտներում` նեռարյալ հաշվապահական հաշվառում, բանկային գործունեություն, արտադրություն, ֆինանսներ և այլն:

Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝

Բիզնեսի Կառավարման և ավտոմատացման ծրագրերի մշակում
Հաշվապահական ծրագրերի մշակում
Ֆինանսական ծրագրերի մշակում
Բանկային ծրագրերի մշակում
CRM
"Խելոք" վեբ–կայքերի և Պորտալների մշակում
hաղորդակցման մասնագիտական մակարդակ
Նախագծի կառավարում
Նախնական ֆունկցիոնալ վերլուծություն
Նախնական տեխնիկական և ֆունկցիոնալ փաստաթղթերի պատրաստում
Տեխնիկական դիզայն
Ծրագրավորում
Թեստավորում
Փաթեթավորում
Օժանդակման ծառայություններ

http://www.systrotech.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »