44

ՍԻ ՔՅՈՒ ՋԻ ԱՅ

Անցյալ դարի 70-ական թթ-ին տեղի ունեցած էլեկտրոնային առևտրի առաջխաղացման հետ մեկտեղ առևտրի գործընթացը նույնպես չափազանց արագացել է: Շատ կարճ ժամանակահատվածում էլեկտրոնային ձևով փոխանցվող շուկայական տվյալների ճշգրտությունն ու հավաստիությունը առավելապես դարձան անհրաժեշտություն, այլ ոչ թե շռայլություն:

Սի Քյու Ջի ընկերությունը սկսել է գործունեությունը ԱՄՆ-ում 1980 թվականին, հետագայում այն ընդլայնելով նաև Եվրոպայում՝ 1988-ին և Ասիայում՝ 1998-ին: Առաջնորդելով արժեթղթերի բորսաների տվյալների առաքման ոլորտը՝ այն ապահովում է ճշգրիտ և հավաստի տվյալներ, ոլորտում որոշում կայացնելուն օժանդակող գործիքներ, ծրագրային փաթեթներ, որոնք թույլ են տալիս կատարել էլեկտրոնային առևտուր, ռիսկի գնահատում և այլն, ինչպես նաև հաճախորդների աջակցում՝ հասկանալով նրանց օրեցօր փոփոխվող պահանջները:

Ավելի քան 30 տարի, Սի Քյու Ջի ընկերությունը զարգացնում է նոր տեխնոլոգիաներ էլեկտրոնային առևտրի ընթացիկ և պատմական տվյալներ մատակարարելու, ինչպես նաև այն ինտեգրված գրաֆիկայով և վերլուծության նորագույն տեխնիկայով մատուցելու համար: ՍԻ Քյու Ջի-ի նորարարություններից շատերը ոլորտի համար չափանիշ են դարձել:

Գլխավորվելով ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում, ՍԻ Քյու Ջի ընկերությունը գործում է չորս երկրներում գտնվող իր ծրագրավորման, ինչպես նաև տասնմեկ վայրում՝ հաճախորդների սպասարկման գրասենյակներով, աշխարհում ներգրավելով ավելի քան 400 աշխատող:

Ստեղծվելով 2004-ին, Սի Քյու Ջի ընկերության Երևանյան մասնաճյուղը լիովին ինտեգրված է ընկերության համաշխարհային գործունեության մեջ և իրականացնում է բազմաբնույթ աշխատանքներ՝ ներառյալ ծրագրային մշակումը, որակի ապահովումը, հաճախորդների սպասարկումը, գործառնությունները և տվյալների որակը:

Ծառայություններ՝

Ծրագրային ապահովման մշակում
Որակի ապահովում
Հաճախորդների սպասարկում

http://www.cqg.com

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »