Սմարթ Փրոդաքշն ՍՊԸ

Smart_Production_logo

Սմարթ Փրոդաքշն ՍՊԸ

Smart Production ընկերությունը հանդիսանում է Հայաստանի IT ոլորտի առաջատարներից մեկը: Մենք մատուցում ենք IT ծառայություններ և համագործակցում ենք անվանի կազմակերպությունների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր պրոֆեսիոնալ անձնակազմը ունի բավարար գիտելիքներ WordPress, Prestashop և Magento ծրագրերում:
Մենք տրամադրում ենք բավականին ճկուն մեխանիզմներ զարգացումը առավել դյուրին գործընթաց դարձնելու և ռիսկերը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ: Մեր ընկերությունը կիրառում է տարբեր մեթոդներ IT ծառայություններ տրամադրելիս և պահանջարկից կախված մենք ընտրում ենք ամենից հարմար մեդոդը համագործակցության համար:  Մենք գնահատում ենք հաճախորդի մասնակցությունը գործընթացում և պարբերաբար տրամադրում ենք ծրագրի տարբերակները վերջնական հաստատման համար:
Մենք հավատում ենք, որ լավագույն միջոցը ստանալու այն ինչ ուզում ես, հասկանալն է, թե ինչ ես ուզում: Այսպիսով, որպեսզի հասկանանք մեր հաճախորդների իրական կարիքները և լավագույն կերպով փորձենք բավարարել դրանք, ինչպես նաև մեր համագործակցությունը դարձնենք առավել արդյունավետ և շահավետ, մենք տրամադրում ենք տեխնիկական ձևաթղթեր, որի հարցաթերթիկը կազմված է IOS-ի 9001 չափանիշների հիման վրա: Մենք նաև տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ հարցաթերթիկը լրացնելու և լավագույն ընտրությունը կատարելու համար: Ավելին, Smart Production  ընկերությունը աջակցում է հաճախորդներին նախկին չքննված հնարավորությունները հայտնաբերելու և նոր ու կատարելագործված գործընթացներ ներկայացնելու գործում :

http://smartproductionllc.com/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »