Smart-tech_logo

ՍՄԱՐՏ-ՏԵԽ ՍՊԸ

2003թ. սկսած «Սմարտ-Տեխ» ընկերությունը ապահովում է՝
• Ծրագրերի մշակում բանկային սեկտորի համար
• Ծրագրերի մշակում վճարային համակարգերի համար, ինտեգրացում՝ պրովայդերների կողմից ապահովվող ծառայությունների բիլլինգային համակարգերի հետ
• Տեխնիկական գործընթացների մոդելավորում և օպտիմալացում բանկերի և պետական սեկտորի համար
• Ընթացիկ և երաշխիքային սպասարկում բանկոմատների, POS-տերմինալների և այլ սարքերի համար, որոնք նախատեսված են բանկային քարտերի տեխնիկական սպասարկման համար (ընկերությունը սպասարկում է Հայաստանում գործող ողջ բանկոմատների գրեթե 80%-ը)
• Տեղեկատվական անվտանգության ծառայությունների տրամադրում
• Բիոմետրիկ անձնագրերի և ID-քարտերի նախագծերի մշակում
«Սմարտ-Տեխ» ընկերության կողմից մշակված ծրագրերը լայնորեն կիրառվում են համագործակցող ընկերությունների կողմից Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։

Ընկերությունը մշակել և իրականացրել է մի շարք աչքի ընկնող ծրագրեր՝
• Էլեկտրոնային վճարման համակարգ՝ պրոցեսինգային կոմպլեքսին ինտեգրվելու համար;
• Քարտից քարտ գումարի փոխանցման համակարգ;
• Էլեկտրոնային բանկային գործառնությունների համակարգ, որից օգտվում են 10 բանկային հաստատություններ;
• Համակարգ, որն իրականացնում է ուղիղ կապ բանկային համակարգերի և պրոցեսինգային կոմպլեքսի միջև;
• Վճարային համակարգ և պրոցեսինգային կոմպլեքս Տանդեմ;
• Բանկոմատների համար նախատեսված տեսաձայնագրման համակարգ։
Ընկերության հաճախորդների թվին են պատկանում`
• Արմենիան Քարդ ՓԲԸ
• ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
• ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ
• Արդշինինվեստբանկ
• Հայէկոնոմբանկ
• Զարգացման Հայկական Բանկ
• Արցախբանկ
• Առէկսիմբանկ
• Անելիք Բանկ
• ԲՏԱ Բանկ
• ՎՏԲ-Հայաստան բանկ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »