Ստուդիո Ուան ՍՊԸ

studio_one_logo

ՍՏՈՒԴԻՈ ՈՒԱՆ ՍՊԸ  (STUDIO ONE)

Ընկերությունը  հայաստանյան զարգացող և առաջատար ՏՏ ընկերություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին և արդեն հաջողությամբ իրականացրել է ավելի քան 300 նախագիծ մեծ թվով հաճախորդների՝ ինչպես պետական կազմակերպությունների, այնպես էլ մի շարք տեղական ձեռնարկությունների համար: Այսպիսով, ընկերության հաճախորդներն են բիզնեսի տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ, ինչպիսիք են` բանկային, ֆինանսական, բժշկական, կրթական, մշակութային, լրատվական, զբոսաշրջության եւ այլ ոլորտները: Ընկերության մասնագետները  ծրագրային ապահովման ծառայություններ են մատուցել նաև մի շարք  հաճախորդների Ռուսաստանից, ԱՄՆ - ից, Ֆրանսիայից, Ուկրաինայից և այլ երկրներից:

Գործունեության հիմնական ոլորտներն են՝

  • Բջջային և Վեբ Համակարգերի մշակում
  • Վեբ Դիզայն
  • Գրաֆիկական Դիզայն
  • Օգտվողի Ինտերֆեյսի Դիզայն  (UI)
  • CRM համակարգերի մշակում և ինտեգրում
  • Ինտերնետ մարկեթինգ (SEO և Social Media)
  • Վեբկայքերի տեխնիկական սպասարկում

Այժմյան մրցակցային շուկայում կազմակերպությունների համար շատ կարևոր և ուժեղ շարժիչ ուժ է հանդիսանում բիզնես ինքնությունը: Ընկերության Տեխնիկական և ստեղծագործական թիմը հաճախորդի պահանջը մանրամասն ուսումնասիրելուց հետո բարձրորակ ու ժամանակակից մոտեցում է ցուցաբերում և լավագույնս լուծում է պատվիրատուի առաջադրած խնդիրները: Ընկերության մատուցած ծառայությունները նպաստում են իրենց հաճախորդների մրցունակության, անվտանգության և ծախսերի արդյունավետության բարելավմանը:

Ստորաբաժանումներ: Ադմինիստրացիա, Մարկեթինգ, Դիզայնի բաժին,

Ծրագրավորման բաժին, QA բաժին

Օգտագործվող տեխնոլոգիաներ: PHP5/Zend Framework, JQuery library, MySQL Database

Օգտագործվող PM ծրագրեր: Mantis BT, Studio Time Management

Մեթոդաբանություն:

Ուսումնասիրում և պահանջների վերլուծություն
Տեխնիկական առաջադրանքի կազմում (ToR)
Պատվիրատուի կողմից հաստատում
Ծրագրային ապահովման մշակում
Իրագործում և ինտեգրում
Թեստավորում
Ուսուցում
Համակարգի տեղադրում
Տեխնիկական սպասարկում

www.studio-one.am

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »