ՎԵԲՄԵՅՔԵՐ ՍՏՈՒԴԻՈ

log

ՎԵԲՄԵՅՔԵՐ ՍՏՈՒԴԻՈ

Ընկերությունը իր գոյության 10 տարիների եւ կայքերի առաջխաղացման շուկայում (SEO) գործունեության 6 տարիների ընթացքում իրեն դրսևորել է որպես հուսալի գործընկեր` համալրված անհրաժեշտ բոլոր բնագավառների մասնագետներով:

Ընկերության ստեղծած կայքերը հաճախորդների համար արդյունավետ մարքեթինգային գործիքներ են: Ընկերության գլխավոր սկզբունքերից մեկը հաճախորդի հետ սերտ համագործակցությունն է: Մինչ կայքի անմիջական մշակման մեկնարկը ընկերության մասնագետները վերլուծում են Ձեր գործունեությունն ու դրա ուժեղ կողմերը, ուսումնասիրում  Ձեր կազմակերպության հիմնական մրցակիցներին և հետազոտում թիրախային լսարանի նախապատվությունները:

10 տարվա աշխատանքի ընթացքում ընկերությունը ստեղծել է ավելի քան 800 ինտերնետային ռեսուրսներ, այդ թվում` կորպորատիվ կայքեր, պետական և մասնավոր կազմակերպությունների էջեր, վեբ-տիրույթներ եւ այլն:
ՎեբՄեյքեր ընկերությունը ստեղծել է նաև հետևյալ նախագծերը Հայաստանյան շուկայի համար․

MANAGER.AM
MANAGER.AM գովազդային համակարգն ինտերներտային գովազդի հայկական շուկա է, որտեղ կայքի ղեկավարները, բլոգերները և ինտերնետ-մարքեթինգով զբաղվող ցանկացած ընկերություն կարող են վաճառել իրենց գովազդային հարթակներ, իսկ գովազդատուները շատ արագ պատվիրել և տեղադրել իրենց գովազդըը վեբ կայքերում, սոցիալական կայքերի նախագծերում կամ կատարել այլ տեսակի գովազդային փաթեթների պատվերներ: MANAGER.AM գովազդային համակարգը նաև ապահովում է մանրամասն վիճակագրություն իր հաճախորդների համար: Ամբողջ գործընթացը ավտոմատացված է, բայց և միշտ գտնվում է համակարգի ադմինիստրացիայի վերհսկողության ներքո: Խարդախությունը բացառված է:

PHARMACY.AM
Pharmacy.am նախագիծը միակն է Հայաստանում, որտեղ տեղադրված է դեղատներում դեղերի առկայության մասին տեղեկություն:
Օգնել սպառողին արագ և մատչելի ձեռք բերել դեղեր ու դեղատներում առաջարկվող այլ ապրանքներ:
Տրամադրել տեղեկություն դեղորայքի մասին, ինչպես նաև օգնել սպառողին գտնել իրեն հարմար դեղատունը:

ZUB.AM
«ZUB.AM – Հայաստանի ատամնաբուժարաններ» ինֆորմացիոն պորտալում գրանցված են շուրջ 160 ատամնաբուժարաններ, որոնք մանրամասն ներկայացված են կայքի հաճախորդների ընդհուպ մինչև գնացուցակ և զեղչերի տրամադրում։ Կայքի մջոցով հնարավոր է ամրագրել այցելություն, ստանալ զեղչի կտրոն ինչպես նաև օնլայն հարց տալ ատամնաբույժին և թողնել կարծիք և գնահատական ատամնաբուժարանին։

Ծառայություններ՝

SEO-կայքերի օպտիմալացում որոնողական համակարգերի համար, SMM-սոցիալական մեդիաների մարքեթինգ, Ինտերնետային մարքեթինգ, ինտերնետային գովազդի պատրաստում և տարածում, կայքերի սպասարկում և զարգացում, բրենդինգ, տպագրական ձևավորում։
Սեփական նախագծեր Հայաստանյան շուկայում՝
MANAGER.AM գովազդային համակարգ - Հասյաստանում առաջին ինտերնետային գովազդի շուկա,
ZUB.AM - Հայաստանի ատամնաբուժարաններ, ինֆորմացիոն պորտալ,
Pharmacy.am - Հայաստանի դեղատների և դեղամիջոցների ինֆորմացիոն պորտալ

http://www.webmaker.am/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »