ՎԻԱՍՖԵՐ ՏԵԽՆՈՊԱՐԿ ՓԲԸ

Viasphere1

ՎԻԱՍՖԵՐ ՏԵԽՆՈՊԱՐԿ ՓԲԸ

   Հիմնադրվել է 2001թ.-ին` ստեղծելով գերազանց բիզնես միջավայր ինչպես արդեն կայացած տեխնոլոգիական ընկերությունների զարգացման, այնպես էլ սկսնակների համար` վերջիններիս տրամադրելով բիզնես ինկուբատորի ծառայություններ: Տեխնոպարկն այն վայրն է, որտեղ ընկերությունները փնտրում են ծրագրերի մշակման իրենց ծառայություններն արտահանելու և Հայաստանի տեխնիկական կարողությունների հիման վրա կապիտալացումն ապահովելու լուծումներ:

Տեխնոպարկն ընդլայնում է ծրագրային ապահովման, գիտահետազոտական կարողությունները` զարգացման կենտրոնների միջոցով, որոնք կապված են տարբեր երկրներում աշխատող թիմերի հետ` վարձակալ և հաճախորդ ընկերությունների համար ապահովելով միջոցների զգալի խնայողություն և սակավ տեխնիկական ռեսուրսների հասանելիություն: Վիասֆեր Տեխնոպարկը տրամադրում է հաճախորդի կարիքներին համապատասխանեցված ծառայություններ։

Ենթակառուցվածքից մինչև կառավարվող ծրագրեր և վիրտուալ դուստր ընկերություններ` Վիասֆեր Տեխնոպարկն աշխատում է վարձակալ և հաճախորդ ընկերությունների հետ` նրանց մասնագիտական կարողությունները զարգացնելու ուղղությամբ:

Վիասֆեր Տեխնոպարկի տարածքում զարգացել և իր բիզնեսն են ընդլայնել ընկերություններ, որոնք զբաղվում են`

  • Լազերային տեխնոլոգիաներ
  • Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում (EDA)` ծրագրային ապահովում
  • Ավտոմատացված նախագծում (CAD)` ծրագրային ապահովում
  • Ներկառուցված ծրագրային ապահովում
  • Վեբ ենթակառուցվածք
  • Անվտանգություն և ծածկագրում
  • Բանկային համակարգի համար նախատեսված ծրագրավորում
  • Բիզնես գործընթացի կառավարում
  • Ցանցային կառավարում
  • Ծրագրային ապահովում կրթության ոլորտի համար, ինչպես նաև խաղեր

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »