vmware_logo

Վիէմուեր Իսթերն Յուրոփ ՍՊԸ

VMware-ը (NYSE:VMW) հանդիսանում է վիրտուալիզացիայի և ամպային ենթակառուցվածքների (cloud infrastructure) համաշխարհային առաջատար: VMware-ը ձեռնարկություններին հնարավորություն է տալիս ընտրել ամպի (cloud) այնպիսի մոդել, որը հարմար կլինի նրանց բիզնեսին հատուկ մարտահրավերների համար: VMware-ի մոտեցումը արագացնում է անցումը ամպային տեխնոլոգիաներին (cloud computing)՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով պահպանել գոյություն ունեցող ներդրումները, բարելավել անվտանգությունն ու վերահսկողությունը: VMware-ի կողմից առաջարկվող լուծումները օգնում են կազմակերպություններին նվազեցնել ծախսերը, բարձրացնել բիզնեսի դինամիկան և ապահովել ընտրության ազատությունը:

2010թ-ին, ձեռք բերելով Ինտեգրիեն կորպորացիան, VMware-ը Հայաստանում հիմնեց հետազոտությունների և մշակումների իր գրասենյակը: Ինտեգրիեն կորպորացիան հանդիսանում էր իրական ժամանակում կատարման անալիտիկայի (real-time performance analytics) առաջատար: Ինտեգրիենի ձեռքբերումը VMware-ին հնարավորություն տվեց ավելացնել vCenter management-ի ապրանքային շարքը՝ ամպային ենթակառուցվածքների (cloud infrastructure) ավտոմատացումն ու վերահսկողությունը բարձրացնելով ավելի բարձր մակարդակի:

Հայաստանյան գրասենյակում ներգրավված են բարձր որակավորում ունեցող ծրագրավորողներ, որոնց թիվը անընդհատ աճում է: Հայաստանյան ծրագրավորողները նախագծում է երկու պրոդուկտ՝ vROps և Log Insight անուններով և հաշվի առնելով վաճառքների թիվը, նրանք մեծ տարածում ունեն աշխարհում:

http://www.vmware.com/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »