Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ. Հայաստանյան մասնաճյուղ

logo_questrade(1)

Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ. Հայաստանյան մասնաճյուղ

Քուեսթրեյդ Ինթերնեշնլ Ինկ.-ի հետ փոխկապակցված ընկերություն է, որը Կանադայի ամենամեծ և ամենաարագ զարգացող առցանց անկախ միջնորդ կազմակերպությունն է: 2010թ. հոկտեմբերին պաշտոնապես բացվեց միջազգային մասնաճյուղ Հայաստանում: Մի քանի աշխատակից ունեցող հայաստանյան համեստ ընկերությունից մենք այժմ դարձել ենք չորս տասնյակից ավելի աշխատակից ունեցող թիմ:

Մեր ուղղվածությունը միջնորդային նորարարական տեխնոլոգիական լուծումների նախագծումն ու ծրագրավորումն է, որոնք հաճախորդներին բացառիկ փորձառություն են ապահովում: Քուեսթրեյդի նպատակը հավակնոտ է. Մենք ցանկանում ենք վերակերպել առցանց միջնորդային ծառայությունները տեխնոլոգիաների արդիականացման և կատարելագործման միջոցով: Մարքեթինգային հիշարժան արշավներից մինչև հաճախորդների միջնորդային եզակի առաջարկներ, բիզնեսի կազմակերպման արդյունավետ լուծումներից մինչև մանրակրկիտ բիզնես վերլուծություն. Այս ամենը Քուեսթրեյդի ամենօրյա օրակարգում է:

Երկու տարի անընդմեջ մենք վաստակել ենք Կանադայի ամենալավ ղեկավարվող ընկերություններից մեկի տիտղոսը: Մեր հաջողության գրավականը ՏՏ ոլորտի լավագույն տաղանդներին միավորելն է:

Ծրագրային ապահովման մշակում՝ առցանց միջնորդական գործունեության (օնլայն-բրոքերինգի/Ինտերնետ-բրոքերինգի) ոլորտի տեխնոլոգիական նորարարությունների իրականացման համար: 

http://www.questrade.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »