ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ

orange

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ

Orange-ը հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկն է աշխարհում, որի վաճառքը 2012թ.-ին կազմել է 43.5 միլիարդ եվրո, և որն ունի 166,000 աշխատակից ամբողջ աշխարհում, այդ թվում` 102,000 աշխատակից միայն Ֆրանսիայում 2013թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ: Գործունեություն ծավալելով աշխարհի 32 երկրներում` 2013թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Խումբը սպասարկել է մոտ 232 միլիոն բաժանորդի, այդ թվում` 175 միլիոն շարժական հեռախոսակապի և 15 միլիոն գերարագ ինտերնետի (ADSL, մանրաթելային) բաժանորդի ողջ աշխարհում: Orange-ը նաև համաշխարհային ընկերությունների ՏՏ և հեռահաղորդակցության ծառայությունների առաջատար մատակարարն է՝ Orange Business Services ապրանքանիշի ներքո:

Գործունեությունը
Orange Խմբի դուստր հանդիսացող Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ներդրումներ
Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 277 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ 51 միլիոն եվրո լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 97% տոկոսին:

Orange Գործատու
Orange-ը Հայաստանում մեծ ընտանիք է` մոտ 800 հոգի ներկայումս ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատում է Orange-ի գործունեության տարբեր ոլորտներում: Orange-ի աշխատակիցների 49%-ը կանայք են, իսկ 51%-ը` տղամարդիկ:
2014 թ-ին Օրանժ Արմենիա ընկերությունը արժանացել է Հայաստանի լավագույն գործատու և Եվրոպայի լավագույն գործատու մրցանակներին: Վկայագրումը շնորհվում է միայն ողջ աշխարհում լավագույն գործատուներին` աշխատակիցներին ամենաբարձր ստանդարտներն առաջարկող ընկերություններին: Լավագույն գործատուների կազմակերպության հետազոտությունը գնահատում է Մարդկային ռեսուրսների միջավայրի բոլոր կարևոր բնագավառները` վկայագրելով այն կազմակերպություններին, որոնք կարողանում են ցուցադրել աշխատակիցների աշխատանքային պայմանների շարունակական լավարկումը և անձնակազմին առաջնորդում դեպի զարգացում:
Նորամուծություններ
Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար բրենդ` իր գործունեության կարճ ժամանակահատվածում երկրում առաջնորդելով մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 42.2 Մբ/վ արագությամբ շարժական լայնաշերտ ինտերնետի ներդրումը Հայաստանի 315 բնակավայրերում և մինչև 26.1 Մբ/վ արագության ներդրումը մնացած ողջ ծածկույթում և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին:
Orange-ն առաջին օպերատորն էր, որը կազմակերպեց 4G տեխնոլոգիաների հանրային փորձարկում և ցուցադրություն` հնարավորություն տալով բոլոր հետաքրքրվողներին շոշափել LTE տեխնոլոգիան: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը`առաջինը ներկայացնելով iPhone-ը, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Այս առումով հատկանշական է Orange-ի կողմից առաջին անգամ Հայաստանում իրականացված Սմարթֆոնիզացիա առաջարկը, որով Orange-ը վերափոխեց սմարթֆոնների շուկան` սմարթֆոնը թանկարժեք իրից վերածելով անհրաժեշտ գործիքի: Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների և սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատար բրենդերի հետ ուղիղ համագործակցության, էականորեն ցածր գնով և անգամ անվճար` մեկ կամ երկու տարվա բաժանորդագրությամբ:
Orange-ն առաջին և դեռևս միակ օպերատորն է Հայաստանում, որը ներդրել է բացառապես արևի էներգիայով աշխատող, էկոլոգիապես մաքուր բջջային կայան, ինչպես նաև հեռախոսների էկո-վարկանշման համակարգ: Սա Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ» ռազմավարության մի մասն է և նպատակ ունի կրճատել Խմբի կողմից CO2-ի արտանետումերը և էներգիայի օգտագործումը:

Փոփոխություններ
Orange-ը դարձավ այնպիսի փոփոխությունների հեղինակ, որոնք վերաբերում են բաժանորդներին իրենց ամենօրյա գործունեության մեջ. անվճար WiFi ինտերնետ հանրային տրանսպորտում, կանգառներում և համալսարաններում, կինոյի երկու տոմս մեկի գնով, շարժական և անձնական WiFi ինտերնետ և այլն: Իբրև պատասխանատու ընկերություն Orange-ը նաև նախաձեռնող է ապահով ինտերնետի օգտագործման միջոցառումներ իրականացնելու և իր բաժանորդներին անվտանգ ինտերնետի առաջարկներ ներկայացնելու հարցում:

Հովանավորություն
Ընկերությունն իր բազմաթիվ նախագծերի ու հովանավորության ծրագրերի միջոցով խթանում ու խրախուսում է տաղանդվոր հայ երիտասարդներին` Նորարարության մրցանակ, ԲԱՑ ԽԱՂ հայկական արտադրության համակարգչային խաղերի մրցույթ, ArmNet համահայկական վեբ-մրցանակաբաշխություն, Orange Գրքի մրցանակ, Հայակ ազգային կինոյի մրցանակաբաշխություն և այլն:
Հաստատելով իր ցանկությունը` իր տեխնոլոգիաներով ու գիտելիքներով օգտակար լինել հասարակության խոցելի խմբերին և հատկապես հաղորդակցման խնդիրներ ունեցողներին` ընկերությունը 2011թ. հիմնեց Orange Հիմնադրամը, որն իր գործունեությունն է իրականացնում առողջապահության (աուտիզմ, տեսողություն, լսողություն) և կրթության ոլորտներում: Orange-ի`Լույս հայի աչքերին մարզային ծրագրի աջակցության շնորհիվ հազարավոր մարդիկ անվճար ակնաբուժական օգնություն են ստանում, Orange Հիմնադրամի Պահենք երեխաներին ընտանիքումSMS բարեգործական նախագիծի շնորհիվ բազմաթիվ հայ երեխաներ այսօր կարողանում են վերադառնալ իրենց ընտանիքներ, որոնք ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված են եղել հանձնել իրենց երեխաներին պետական հաստատությունների հոգածությանը:

Պատասխանատու ընկերություն
Օրանժ Արմենիան իր գործունեության հենց սկզբից հանձն է առել ստեղծել առողջ գործարար միջավայր, որի հիմքում ազնիվ գործելակերպն ու Ընկերության Էթիկայի կանոններն են: Նշված հանձնառության շրջանակներում ընկերությունը որդեգրել է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական քաղաքականություն իր բիզնես գործունեության բոլոր ոլորտներում:
Ընկերությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ իր բաժանորդների վստահելի ընկերը, կարևոր դերակատար երկրի տնտեսական և հասարակական կյանքում: Orange-ն ունի իր ձեռագիրն ու իր ավանդը երկրի կյանքում` մատուցվող ծառայությունների բարձր որակի, նորարար առաջարկների, ճկուն գնային քաղաքականության և վաճառքի ու սպասարկման լայն ցանցի շնորհիվ: Ընկերությունն իր բաժանորդներին է առաջարկում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված լավագույն ծառայություններ, ինչպես նաև աշխարհի հինգ մայրցամաքներում իր ծավալած գործունեության մասնագիտական փորձն ու գիտելիքները:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »