Firm Alpha.xlsx

ՖԻՐՄԱ ԱԼՖԱ ՍՊԸ

«Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին: 2000 թվականից ի վեր ընկերությունն՝ առաջինը Հարավային Կովկասի տարածաշրջանում, սկսել է գործունեություն ծավալել տեղեկատվության արտացոլման տեխնոլոգիաների և սարքավորումների ոլորտում և առ այսօր ոլորտի միակ մասնագիտացված կազմակերխությունն է Անդրկովկասում (Հայաստան և Վրաստան):
«Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ն հանդիսանում է համաշխարհային մի շարք առաջատար պրոֆիլային արտադրողների` Mitsubishi Electric Corp. (Ճապոնիա), Polycom Inc. (ԱՄՆ), SMART Technologies (Կանադա), Extron Electronics (ԱՄՆ), Kramer Electronics (Իսրայել), Medium GmbH (Գերմանիա), Aver Information Inc. (Թայվան), Milestone AV Technologies (ԱՄՆ), Nec Display Solutions (Ճապոնիա) , TLS Communication GmbH (Գերմանիա), Smit Visual Supplies (Հոլանդիա) և այլ ընկերությունների իրավազորված դիստրիբյուտորը Հայաստանում, կամ նույնիսկ Անդրկովկասում (Հայաստան և Վրաստան):
«Ֆիրմա Ալֆա» ընկերության ինժեներական անձնակազմն ունի երկար տարիների գործնական փորձ և բարձր մասնագիտական որակավորում, որն շարունակաբար բարձրանում է, ինչի մասին վկայում են համաշխարհային մի շարք առաջատար ընկերությունների կողմից տրված հավաստագրերը:
Ավելի քան 500 իրենց դասում լավագույն մակնիշների սարքավորումներով՝ սկսած թվային պրոյեկտորներից, ինտերակտիվ գրատախտակներից, փաստաթղթային խցիկներից մինչև տեխնոլոգիապես բարձ սարքավորումներ՝ տեսակոնֆերանս համակարգեր, տեսախորանարդներ և լուսադիոդային (LED) դիսփլեյներ, «Ֆիրմա Ալֆա»-ն այսօր առաջարկում է ապրանքների ամենաբազմազան տեսականին Անդրկովկասի տարածաշրջանային շուկայում:
Ընկերությունն իրականացնում է ինչպես դիստրիբուցիա (տեղական գործընկեր կազմակերպությունների միջոցով), այնպես էլ տեխնոլոգիաների և սարքավորումների ուղղակի վաճառք:
www.alpha.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »