7222

ՖԼԵՔՍԱՊ ՓԲԸ (Flexible Application)

Ընկերությունը ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2009թ.: Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս ՓԲԸ-ն հիմնադրվել է իր գործընկերոջ և բաժնետիրոջ` http://www.time-masters.com/ ընկերության աջակցությամբ: Վերջինս ԱՄՆ-ում հիմնված ընկերություն է, որը տրամադրում է Հաճախումների կառավարման սարքավորումներ և համակարգեր ամբողջ աշխարհով մեկ ավելի քան 17 տարի: Ընկերությունը մասնագիտացած է աշխատակիցների հաճախումների կառավարման և մուտքի վերահսկման համակարգերի բնագավառում և հանդիսանում է ամերիկյան «AMG Employee Management Inc.» ընկերության Հաճախումների Կառավարման Համակարգերի (թե՛ սարքավորումների, թե՛ ծրագրային ապահովման) բացառիկ վաճառողը և սպասարկողը Հայաստանում: Ընկերությունը առաջարկում է հաճախումների գրանցման և մուտքի վերահսկման սարքավորումների լայն տեսականի, ինչպես օրինակ մատնահետք կարդացող սարքեր, քարտ կարդացող սարքեր, ձեռքի և դեմքի բիոմետրիկ տվյալներ կարդացող սարքեր, պտտադռնակներ, էլեկտրամագնիսական կողպեքներ, և այլն:

Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝

Համակարգչային ծրագրավորում և աուտսորսինգ

Տվյալների բազաներ և կառավարման տեղեկատվական համակարգեր

Աշխատակիցների Հաճախումների Կառավարման և Մուտքի Վերահսկման Համակարգերի վաճառք, տեղադրում և սպասարկում

Ընկերության ծրագրային ապահովումների մշակման ծառայությունը ներառում է`

  • Համակարգչային ծրագրերի մշակում
  • Կլիենտ/սերվեր համակարգերի մշակում
  • Վեբ համակարգերի մշակում
  • Բջջային ծրագրերի մշակում

 Բիզնեսի առավել արդյունավետ կառավարման համար ընկերությունն առաջարկում է տարբեր Կառավարման Տեղեկատվական Համակարգերի մշակում, ինչպես օրինակ`

  • Աշխատակիցների հաճախումների կառավարման համակարգ
  • Գույքի կառավարման համակարգ
  • Փաստաթղթաշրջանառության կառավարման համակարգ
  • Պահեստի կառավարման համակարգ
  • Անձնակազմի կառավարման համակարգ
  • Նախագծերի կառավարման համակարգ
  • Նյութատեխնիկայի կառավարման համակարգ
  • Վաճառքի կառավարման համակարգ

Տեխնոլոգիաներ

Ծրագրավորման լեզուներ և սկրիպտներ`

C/C++/C#/VB.NET, T-SQL, HTML, DHTML, CSS, JavaScript, AJAX, PHP, ASP.NET, Flash, ActionScript

Տեխնոլոգիաներ`

.NET Framework 2.0/3.5/4.0, IIS/ISAPI, MOSS 2007, Win32 API, MFC, ADO.NET, Crystal Reports, WPF, Silverlight, Web Services, XML

Տվյալների բազաներ`

MS SQL Server, MySQL Server, MS Access, SQLite

http://www.flexap.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »